Ինչու է օգտակար «Ասպիրինի» հաճախակի օգտագործումը

Ինչու է օգտակար «Ասպիրինի» հաճախակի օգտագործումը

«Ասպիրինի» հաճախակի, երբեմն նաեւ՝ ամենօրյա օգտագործումը կարող է քաղցկեղով հիվանդանալու դեպքում հաղթահարման հավանականությունը ավելացնել 78 տոկոսով» Նման եզրակացության են եկել ԱՄՆ Սան Ֆրանցիսկոյի համալսարանի գիտնականները։ Ըստ Journal of Experimental Medicine հանդեսում հրապարակված հոդվածի, գիտնականները պարզել են, որ կա որոշակի կապ նեստերոիդ հակաբորբոքային պրեպարատների եւ PIK3CA գենի մուտացիայով պայմանավորված քազցկեղով հիվանդանալիս հաղթահարման հավանականության միջեւ։ Ընդ որում, որքան հաճախ են մարդիկ խմում այդ պրեպապարատները, այնքան ավելի մեծանում է հավանականությունը։ Ուշագրավ է այն, որ արդյունքները տոկունության աճի կարելի է տեսնել «Ասպիրինի» հաճախակի օգտագործման արդեն վեցերորդ ամսում։ Մասնագետները նաեւ հայտարարել են, որ խոսքը միայն ու միայն կարող է վերաբերվել PIK3CA գենի մուտացիայով պայմանավորված քաղցկեղով հիվանդներին իսկ մյուս դեպքերում կապը պարզապես չի գործում։