Հայտնի լրատվամիջոցն առաջին տիկնոջից ներողություն է խնդրել

Հայտնի լրատվամիջոցն առաջին տիկնոջից ներողություն է խնդրել

The Daily Telegraph պարբերականը ներողություն է խնդրել ԱՄՆ առաջին տիկին Մելանյա թրամփից, նրա կենսագրության որոշ դրվագներ խեղաթյուրելու համար։ Հրապարակումը, որով պարբերականը ներողություն է խնդրում, պարունակում է նաեւ պարբերություն, որտեղ խոսվում է այն մասին, որ պարբերականը պատրաստ է հատուցել առաջին տիկնոջ համբավի վնասների հատուցումը։ Հիշեցնենք, որ հունվարի 19-ին պարբերականի ամենշաբաթյա հավելվածը Մելանյա Թրամփի մասին ակնարկ էր հրապարակել, որում փաստական սխալ էր թույլ տրվել նրա կենսագրությունը ներկայացնելիս։ Նշենք նաեւ, որ Մելանյա Թրամփն իր սոցկայքային էջերում հաճախ է անդրադառնում իր մասին հրապարակումների խեղաթյուրումներին եւ ուղղում դրանք։