Թուրքական «կասկածելի» քայլերը Ղարաբաղում . սիրիացիները՝ «կարմիր Քուրդիստանում»

Թուրքական «կասկածելի» քայլերը Ղարաբաղում . սիրիացիները՝ «կարմիր Քուրդիստանում»

Թուրքիայի կառավարությունը տասնյակ արաբ և թուրքմեն ընտանիքների Սիրիայի հյուսիս-արևելքում իր վերահսկողության տակ գտնվող տարածքներից տեղափոխել է Լեռնային Ղարաբաղի շրջան՝ բնակեցնելու այն տարածքներում, որտեղից հայկական ուժերը դուրս են եկել, տարածաշրջանում ժողովրդագրական փոփոխություն մտցնելու նպատակով:

Իր մասնավոր աղբյուրներին հղում անելով՝ գրել է բրիտանական «Սքայ Նյուզ» հեռուսաընկերության արաբական ծառայությունը։

Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, Հայաստանից գրավեց տարածքը  մի քանի շաբաթ տևած պատերազմի ընթացքում, որն ավարտվեց նախորդ շաբաթ կայացած համաձայնագրով, որը հանգեցրեց հայկական ուժերի դուրսբերմանը Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից:

Հյուսիսարևելյան Սիրիայի ինքնավար վարչակազմի ներկայացուցիչ Շաֆան ալ-Խաբուրին «Sky News Arabia»-ին հաստատել է տեղեկատվությունը՝ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից սիրիական ընտանիքները Լեռնային Ղարաբաղի շրջան տեղափոխելու վերաբերյալ:

Ալ-Խաբուրին պարզաբանել է, որ դա արվում է Ղարաբաղում ժողովրդագրական փոփոխություն մտցնելու համար, իսկ քրդերը տարածաշրջանը անվանում են «կարմիր Քուրդիստան»: Նա հավելել է, որ ինքը և իր վարչակազմը մշտական ​​կապի մեջ են քրդերի հետ, և իրենք համոզվել են, որ սիրիացի որոշ ընտանիքներ այնտեղ են ժամանել Թուրքիայի տարածքով:

Ալ-Խաբուրին նշել է, որ ժողովրդագրական փոփոխությունը Թուրքիայի կառավարության համար նոր մոտեցում չէ․ այս քայլը նախկինում կիրառել էր Սիրիայի հյուսիս-արևելքում ՝ Աֆրին քաղաքում, որն այժմ ունի նախկինում իր 7 տոկոսից էլ պակաս բնակչություն, և նրանք ցանկանում են կրկնել այդ փորձը Ղարաբաղում: Նրա խոսքերով՝ «Կարմիր Քուրդիստանի Հանրապետությունը» ինքնավար հանրապետություն էր, որը պատկանում էր Ադրբեջանի կառավարությանը: Այն հիմնադրվել է Լենինի դարաշրջանի սկզբին՝ 1923 թվականի հուլիսի 7-ին և ողբերգական վաարտ ունեցել 1929 թվականի ապրիլի 8-ին, մայրաքաղաքը Լաչինն էր, և դրա մեջ մտնում էին Քելբաջար (Քարվաճառ) և Կուբաթլու քաղաքները:

Այս համատեքստում ահաբեկչական խմբավորումների հարցերով հետազոտող Լամար Արքանդին ասել է, որ Թուրքիայի կառավարությունն այժմ աշխատում է սիրիական ընտանիքները Սիրիայի հյուսիս-արևելքի քաղաքներից, հատկապես Աֆրինից, Լեռնային Ղարաբաղի տարածք տեղափոխելու ուղղությամբ` հայկական ուժերը այնտեղից դուրս բերելուց և այդ հատվածները Ադրբեջանի հանձնելուց հետո տարածաշրջանում ժողովրդագրական փոփոխություն իրականացնելու համար, նաև այդ ընտանիքներին Ադրբեջանի քաղաքացիություն խոստանալուց հետո:
Երկրորդ քայլը Լեռնային Ղարաբաղ թուրքական զորք ուղարկելն է, իսկ երրորդը քայլը թուրքմեն ընտանիքներին Սիրիայի հյուսիսարևմտյան Ալ-Ռայի և Ազազ քաղաքներից, Թուրքիայի հետ սահմանամերձ շրջաններից ուղարկելը և վերաբնակեցնելն է այնտեղ` ժողովրդագրական փոփոխություն կատարելու համար, ինչպես հիմա է տեղի ունենում Աֆրինում, որը պատրվակ կդառնա Թուրքիայի և Էրդողանի համար ռազմական միջամտություն կատարելու համար, երբ ցանկանան: Հետազոտողի խոսքերով՝ թուրքմենական ընտանիքները և հյուսիսում գտնվող սիրիացի վարձկանների ընտանիքների որոշ արաբական ընտանիքներ սկսեցին ժամանել Արցախ՝ մեկ ամիս առաջ սիրիացի վարձկանների առաջին խմբի գալուն զուգահեռ: