Ռուսաստանը լրտեսելու նոր մեթո՞դ է մշակել

Ռուսաստանը լրտեսելու նոր մեթո՞դ է մշակել

Նորվեգիայում հայտարարել են, որ Ինգոյա կղզու մոտ իրենց ձկնորսները լրտես կետ ձուկ են նկատել։ Այս մասին գրում է «Московский комсомолец»-ը։

Ըստ հրապարակման նկատված կետ ձկան մեջքին հատուկ գոտի է հագցված եղել, վրան՝ տեսախցիկ եւ ռուսերեն մակագրություն։ Ձկնորսներին հաջողվել է լուսանկարել ձկանը։ Նորվեգացի մասնագետները կարծում են, որ տեսախցիկով կետ ձուկը ռուսների լրտեսական նոր հնարքներից է, թեեւ մեկ այլ խումբ մասնագետներ էլ կարծիք են հայտնել, որ դժվար թե ռուսները նման միամիտ մեթոդի դիմեին ու խցիկի վրա ռուսերեն մակագրություն թողնեին, եթե իրոք լրտեսելու համար են ձկանը նման գոտի հագցրել։