Հրապարակվել է տեսանյութ, որտեղ պատկերված է եղել ԻՊ պարագլուխը

Հրապարակվել է տեսանյութ, որտեղ պատկերված է եղել ԻՊ պարագլուխը

ԻՊ ահաբեկչական խմբավորմանը պատկանող Al-Furqan Media-ն հրապարակել է տեսանյութ, որտեղ պատկերված է եղել ԻՊ պարագլուխ Աբու Բաքըր ալ-Բաղադադին։ Այս մասին հայտնում է SITE Intelligence Group կազմակերպությունը, որը մասնագիտացած է ջիհադականների համացանցային հրապարակումներով։

SITE Intelligence Group-ի ղեկավար Ռիտա Կացը հայտարարել է, որ սա առաջին դեպքն է՝ սկսած 2014 թվականից, երբ ԻՊ-ը իր պարագլխի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակում։