ԻՊ ահաբեկիչների խումբ է ոչնչացվել Ռուսաստանում

ԻՊ ահաբեկիչների խումբ է ոչնչացվել Ռուսաստանում

Ռուսաստանի Անվտանգության Դաշնային ծառայությունը տեղեկացրել է, որ Մերձմոսկովյան շրջանում լիկվիդացրել է ԻՊ ահաբեկիչների խումբ։ Այս մասին հայտնում է «РИА Новости» լրատվական գործակալությունը։ Խմբի ղեկավարությունը, ըստ հաղորդման, իրականացվել է արտասահմանից։

Վերջինիս կազմում եղել են ՌԴ քաղաքացիներ, որոնք ծագումով Հարավային Կովկասից են ու Կենտրոնական Ասիայից։ Նրանք հանդես են եկել մուսուլմանների բռնի միավորման օգտին, հանուն Համաշխարհային իսլամական խալիֆաթի ստեղծման։ Խմբի բոլոր յոթ անդամները ձերբայալված են կամ ոչնչացված։

Վնասազերծման օպերացիայի ընթացքում իրականացված խուզարկության ժամանակ նրանց բնակատեղիից հանվել է մեծ քանակությամբ զինամթերք, հրազենային զինատեսակներ, ինֆորմացիայի էլեկտրոնային կրիչներ։