«Հրապարակ». Վնասները փոխհատուցելու համար որոշել են արագ իրացնե՞լ մնացած տեսականին

«Հրապարակ». Վնասները փոխհատուցելու համար որոշել են արագ իրացնե՞լ մնացած տեսականին

Երեկ մեծ թվով անձինք իրենց բջջայիններին կարճ հաղորդագրություններ են ստացել այն մասին, որ «Վեգա» ընկերությունը երեք օր՝ սեպտեմբերի 4-ին, 5-ին, 6-ին  հայտարարում է տեխնիկայի գների աննախադեպ զեղչեր՝ 60 տոկոս։ Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին ընկերության ամենամեծ խանութներից մեկում աննախադեպ հրդեհ էր բռնկվել, եւ այդ խանութներից մազապուրծ տեխնիկայի մասին է խոսքը։ Երեւում է՝ պատճառված վնասները փոխհատուցելու համար ընկերությունը որոշել է արագ իրացնել մնացած տեսականին։