Բորիս Ջոնսոնը խոստացել է հունվարի 31-ին Մեծ Բրիտանիան դուրս բերել ԵՄ-ից

Բորիս Ջոնսոնը խոստացել է հունվարի 31-ին Մեծ Բրիտանիան դուրս բերել ԵՄ-ից

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խոստացել է հունվարի 31-ին երկիրը դուրս բերել ԵՄ կազմից։ Նա նաեւ խոստացել է ավելացնել առողջապահության ոլորտի ֆինանսավորումը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, հավելելով, որ Ջոնսոնի Պահպանողականների կուսակցությունը դեկտեմբերի 12-ին տեղի ունեցած պառլամենտական արտահերթ ընտրություններում հավաքել է բացարձակ մեծամասնություն քվեների եւ այժմ ոչինչ չի կարող խանգարել կառավարությանը գործել ըստ իր նախանշած պլանի։ Ջոնսոնը հավելել է, որ Մեծ Բրիտանիան հունվարի 31-ին դուրս կգա ԵՄ կազմից առանց որեւէ «սակայն» եւ «եթե»-ների։