Լեհաստանը եւ Բալթյան երկրները Ռուսաստանի դեմ սեփական սանկցիաները կսահմանեն

Լեհաստանը եւ Բալթյան երկրները Ռուսաստանի դեմ սեփական սանկցիաները կսահմանեն

Բալթյան երեք երկրները եւ Լեհաստանը, համաեվրոպական սանկցիաներից բացի, առանձին սանկցիաներ կսահմանեն Ռուսաստանի դեմ՝ բլոգեր Ալեքսեյ Նավալնու հետ կապված իրավիճակի կապակցությամբ։ Այս մասին հայտարարել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը։

Ըստ նրա, Բալթյան եռյակը եւ Լեհաստանը սեփական սանկցիոն ցանկը կսահմանեն այն անձանց համար, ովքեր, ըստ իրենց մեղավորություն ունեն Նավալնու շուրջ ստեղծված իրադրության համար։