Գիտնականները պանդայի նոր տեսակ են հայտնաբերել

Գիտնականները պանդայի նոր տեսակ են հայտնաբերել

Գիտնականները պանդայի նոր տեսակ են հայտնաբերել, հետազոտելով գտածո կմախքի մասերը, որոնք հայտնաբերվել են Չինաստանում իրականացված հնագիտական պեղումների ընթացքում: Այս մասին գրում է The Mirror պարբերականը: Ոսկորները հինգ հազար տարեկան են: Այն մահացել է ջրհորն ընկնելու հետեւանքով, հարյուրավոր մղոններ հեռու այն վայրից, որտեղ Չինաստանում պանդաներն են ապրում, բարենպաստ բնակլիմայական պայմանների պատճառով: Կենդանուն նույնականացրել են ազդրոսկրից, որը այնքան լավ էր պահպանվել, որ նույնիսկ հնարավոր է եղել ԴՆԹ վերցնել, ինչի օգնությամբ էլ վերականգնվել է վերջինիս գենոմը ու վերականգնել կմախքը: Գիտական բացահայտումները վկայում են, որ այդ ժամանակաշրջանում պանդաները աշխարհագրորեն ավելի լայն տարածում են ունեցել: Հնարավոր է, որ այս գտածոյի շնորհիվ հնարավոր լինի փրկել պանդաներին վերացումից: Չինաստանում ընդամենը երկու հազար առանձնյակ է մնացել: