«Մերժիր Նիկոլին»․ Գյումրիում ևս Փաշինյանը խուսափում է ժողովրդից. (լուսանկարներ)

«Մերժիր Նիկոլին»․ Գյումրիում ևս Փաշինյանը խուսափում է ժողովրդից. (լուսանկարներ)

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրի։ Գյումրեցիներին բարկացրել է այն փաստը, որ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի շրջակայքը նախապես պատնեշվել է։

Այս առիթով օգտատեր Անժել Վարդանյանը հրապարակել է լուսանկար և գրել․«Փաստորեն Գյումրիում պատնեշներ են դրել ժողովրդի վարչապետի ու ժողովրդի միջեւ, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի ողջ շրջակայքը պատնեշված է, որ ժողովուրդը չկարողանա մոտենալ իր վարչապետին»։ 

Փաշինյանը ըստ էության հասկանում է, որ իրենից շատերն են դժգոհում և եթե քաղաքացիներին թույլ տրվի մոտենալ իրեն, ապա «ժողովրդի վարչապետի» կերպարը հօդս կցնդի և կպարզվի, որ իրականում նրան շատերը չեն ընդունում։ Պատնեշված փողոցներով պատահական մարդիկ չեն կարողանա անցնել, բայց ըստ գյումրեցիների կան կան պատրաստված մարդիկ, որոնց թույլ է տրվելու ներս մտնել, որպեսզի ապահովեն «ժողովրդի վարչապետի» կերպարի կենդանությունը։

Փաշինյանի այցից առաջ Գյումրու շատ փողոցներում հայտնվել են «Մերժիր Նիկոլին» գրառումներ։ Քաղաքացիներն, ըստ էության, իրենց անհամաձայնությունն են հայտնում Փաշինյանի վարած քաղաքականությանը։