Դե Լիգտը նշել է՝ ինչու չի տեղափոխվել ՊՍԺ

Դե Լիգտը նշել է՝ ինչու չի տեղափոխվել ՊՍԺ

Դե Լիգտի տեղափոխությունը սպասվող մրցաշրջանից առաջ ամենաքննարկվողներից էր ֆուտբոլային աշխարհում: Հոլանդացի պաշտպանը հարազատ «Այաքսից» տեղափոխվեց Թուրինի «Յուվենտուս»:

Տևական ժամանակ է մամուլում լուրեր են շրջանառվում, թե ֆուտբոլիստը մերժել է ՊՍԺ-ի առաջարկը, քանի որ Փարիզում Մբապեից քիչ աշխատավարձ էր ստանալու։

«Իմ կարդացած ամենաաբսուրդային լուրն այն էր, թե ես չեմ տեղափոխվել ՊՍԺ, քանի որ աշխատավարձով զիջելու էի Կիլիան Մբապեին: Դա հիմարություն է: Ով ճանաչում է ինձ, գիտի, որ գումարն ինձ համար որոշիչ գործոն չէ»,- «Յուվենտուսի» նորեկի խոսքերն է մեջբերում  Football Italia-ն։