Երրորդ նախագահի մոր խոսքը հիշեցի 

Երրորդ նախագահի մոր խոսքը հիշեցի 

Անցած գնացած պատմություն է, բայց չգիտեմ ինչու՝ հիշեցի։ Երբեմն մի նախադասություն այնպես է տպավորվում մարդու մեջ, որ մոռանալ չի լինում։ 
Նիկոլի իշխանության գալը մոտ էր։ Սերժ Սարգսյանին տարբեր կետերից այնպես էին սևացնում, որ մարդիկ եթե էսօրվա խելքին լինեին, կասեին՝ «պաշյոլ ձեր Նիկոլով վոն»։ Բայց դե ի՞նչ գիտեին, թե գլխներին ինչ է գալու, թե ինչ մարդիկ են նրան առաջ բրդում։ Մտածում էին՝ Նիկոլնա էլի, գալու ու նրանցից ամեն ինչ խլելու, ժողովրդին է բաժանելու, ինչպես խոստանում ու կոկորդ էր պատռում։ 
Հենց այդ խառը ժամանակներում Նաիրի բժշկական կենտրոնում զրուցել էի Երրորդ նախագահի մոր՝ Նորա Սարգսյանի հետ։ Շատ համուհոտով, խելոք ու սառը դատող կին էր։ Ասացի՝ Նորա մայրիկ, ո՞նց եք ընդունում, որ գրում են, թե ձեր տղան կազինոյում խաղում է, հիմա էլ գրում են, որ խաղացել ու 70 միլիոն եվրո է պարտվել կազինոյում։

Հանգիստ ժպտաց ու նույնքան հանգիստ ասաց․ 

- Ես ընդի ըմ գիդում, վեր իմ խոխաս համ մաքուր ա, համ հայրենասեր ա, համ էլ  աշխատող ա: Իմ Սերժը շախմատ ա խաղում, վեչ թա կազինո:

Անցած, գնացած բան է, բայց մոր խոսք էր, հիշեցի։ Երևի նույնիսկ Սերժ Սարգսյանը չկարողանար այդքան դիպուկ պատասխանել։ Հիշում ու մտածում եմ՝ բա ի՞նչ եղավ Նիկոլ, ինչպես նախագահի մայրն էր ասում՝ բա հորա՞ թըլանածը, հի՞նչ ա տեռալ․․․