«Շշի Մելոյի» եղբայրն ազատ է արձակվել

«Շշի Մելոյի» եղբայրն ազատ է արձակվել

ԱԺ նախկին պատգամավոր, «Շշի մելո» անունով հայտնի Մելիք Մանուկյանի ձերբակալված եղբայրը երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից ազատ է արձակվել: Ձերբակալման որոշման դեմ նրա պաշտպանի ներկայացրած բողոքը, ոչ իրավաչափ է ճանաչել :

Նշենք,որ երեկ Մանուկյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը Hraparak.am-ին հայտնեց , որ Ռ․ Մանուկյանին բերման են ենթարկել երեկ երեկոյան՝ ժամը 19-ի սահմաններում, եղբոր՝ Վարդան Մանուկյանի բնակարանից։

Ավելի ուշ արդեն Մանուկյանի փաստաբաններն այցելել են նրան ոստիկանության Կոտայքի բաժնի ձերբակալվածների պահման վայրում, որտեղ հայտնաբերել են, որ Մանուկյանի վրա բռնության հետքեր կան՝ հիմնականում մեջքի և գլխի գագաթային շրջանում։ Մանուկյանը փաստաբանին պատմել է, որ ինքը բռնության է ենթարկել ոստիկանության բաժնում մի քանի ոստիկանների կողմից, ինչի վերաբերյալ ինքն արդեն ցուցմունք է տվել քննիչին։

Հիշեցնենք,որ Երևան-Սևան մայրուղում նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Շշի Մելոյի ավտոմեքենան պայթեցնելու գործով նախօրեին ոստիկանության Աբովյանի բաժին է բերման ենթարկվել ու ձերբակալվել Մանուկյանի եղբայրը՝ Ռոբերտ Մանուկյանը։ Վերջինս բերման է ենթարկվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-332 հոդվածի կասկածանքով՝ գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով քննիչի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը, որը նախատեսում է տուգանք և 1-3 տարի ազատազրկում։