Ադրբեջանն իր քայլով պարզապես հերթական քայլն արեց

Ադրբեջանն իր քայլով պարզապես հերթական քայլն արեց

Ադրբեջանական ապօրինի անցակետի տեղակայումը Հայաստանն Արցախին կապող միջանցքում ենթադրում էր ոչ միայն ցանկացած պահի այդտեղով շարժերի դադարեցում, այլ մարդկանց առևանգումներ:

Ադրբեջանցիները պատահական չէին տասնամյակներով քրեական գործեր հարուցում, միջազգային հետախուզումներ հայտարարում, առավել ևս` անցակետում անձանց նույնականացում իրականացնում:

Խնդիրն այն չէ, որ երեկ առևանգված արցախցին, որևէ կապ չուներ ադրբեջանական դատախազության հայտարարության մեջ նկարագրված միջադեպի կամ արարքի հետ, Ադրբեջանն իր քայլով պարզապես հերթական քայլն արեց` ցույց տալու, որ Արցախում ապրող մարդիկ, իր համար, հավաքական առումով ահաբեկիչներ են:

Ըստ այդմ` ադրբեջանական նախաձեռնություններն ու քայլերը ելնելու են այդ մոտեցումից և նրանց տեսանկյունից` չկա հայ, չկա խնդիր:

Իշխանության հռչակած` «Արցախն ապագա ունի Ադրբեջանի կազմում» տխրահռչակ կարգախոսի դառը հետևանքներն անըննդհատ ուղեկցելու են մեզ քան սրանք կան ու գործի դրված ծանր պրոցեսները չեն կանգնեցվել:

Տիգրան Աբրահամյան