Չգտա եկեղեցու դիրքորոշումը աղմուկ հանած դեպքի առնչությամբ

Չգտա եկեղեցու դիրքորոշումը աղմուկ հանած դեպքի առնչությամբ

«Ֆեյսբուքի Newsfeed-ը երկու օր է ողողված է միասեռական տղաների ինքնասպանության լուրով։ Հասարակությունն էլի երկու խմբի է բաժանվել․ մի մասը հորդորում է հանդուժող լինել, քանի որ մարդն իր մարմնի տերն է, ու ինքն է որոշում ինչպես ապրել, մյուսը մասը պահանջում է արևմտյան ու եվրոպական վատ բարքերի քարոզչություն չտանել Հայաստանում։

ԵԿԵՂԵՑԻՆ լռում է։ Բայց չէ՞ որ եկեղեցին հոգաբարձու է (ռուսերեն բառը թերևս ավելի ընկալելի է՝ душепопечитель) ՝ հոգիների մասին խնամք տանող, ուրեմն պիտի հոգիների հավիտենական կյանքի իրավունքը պաշտպանի․․․ բացատրի մարդկանց քրիստոնեական ուսմունքը։ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ՝ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ, մարդկանց առաջ դնի ու փաստի, որ գործած արարքը մեղք է ու մարդուն զրկում է հոգու հավիտենական կյանքից։

Աստված իր արարած մարդու բնույթը լավ է ճանաչում, ուստի գրված է (Ղևտացիների 18։ 22-24) , որ արուն արուի հետ չկենակցի, էգը էգի ու նաև մարդը՝ անասունի, քանի որ դա պիղծ է ու գարշելի։

Երկու օրերի լրահոսը նայեցի ու չգտա եկեղեցու դիրքորոշումը աղմուկ հանած դեպքի առնչությամբ ու չգտա նաև մի լրագրողի հարցում որևէ եկեղեցականի կատարվածի առնչությամբ․․․․

Բոլորը մեղադրում են տղաներից մեկի մորը, որ որդուն տանից դուրս է հանել, դրանով դրդելով ինքնասպանության։ Ցասման պահին, գուցե մայրը սխալ քայլ է արել տանից դուրս հանելով․․․ պիտի տանից դուրս չհաներ, պիտի եկեղեցականի տուն բերեր ու խնդրեր, աղաչեր, պահանջեր որևէ քահանայից բացատրել իր որդուն, ուր է տանելու իրեն իր բռնած ճամփան․․․

Թե չէ մենակ գլուխ ենք գովում՝ աշխարհում առաջին երկիրն ենք, որ քրիստոնեությունը պետական կրոն ենք ընդունել․․․

Իսկ եթե վաղը եկեղեցուց պահանջեն պսակադրել երկու արուի կամ երկու էգի, կամ մարդու ու որևէ անասունի, կամ էլ մարդու ու որևէ առարկայի․․․․ պիտի չէ՞ եկեղեցին հայտնի իր դիրքորոշումը․․․

Հա․․․ ֆեյսբուքում աչքովս ընկավ, որ տղաների ինքնասպանությունը «ճախրանք» էին ներկայացրել․․․ մի քիչ զգույշ լինենք բառեր ընտրելիս, գուցե այդ գրառումից հետո «ճախրելը» ռոմանտիկ ու համարձակ թվա ու շատանա «ճախրել» ցանկացողների թիվը․․․»,- գրել է Factor TV-ի խմբագիր Անահիտ Խաչատրյանը։