Իշխանությունը օրենքի նոր նախագծով ցանկանում է բացառել Ռուսաստան-Բելառուս միությանը Հայաստանի միանալը

Իշխանությունը օրենքի նոր նախագծով ցանկանում է բացառել Ռուսաստան-Բելառուս միությանը Հայաստանի միանալը

«Իշխանությունը օրենքի նոր նախագծով, ըստ էության, ցանկանում է բացառել Ռուսաստան-Բելոռուս միությանը Հայաստանի միանալը։ Մասնավորապես, Արդարադատության նախարարության ներկայացրած օրենքի նախագծով 12-ից 15 տարի ժամկետով քրեական պատիժ է սահմանվում, եթե գործողություններ կամ հրապարակային կոչեր են հնչեցվում. «Ինքնիշխանությունից հրաժարվելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողություններ կատարելը»: Ընդ որում` նախագիծը նախատեսվում է քննարկել մինչև նոյեմբերի 6-ը, այսինքն բավականին արագ։

Նախագծի ներկայացմանը նախորդել էին իշխանության քարոզչամիջոցներով, նույնիսկ Նիկոլի սեփականություն ՀԺ-ով, ուղղիղ և անվանական մեղադրանքներ` Ռուսաստանի հասցեին, թե նա ստիպում և ճնշում է գործադրում Հայաստանի վրա միանալ Ռուսաստան-Բելոռուս միությանը կամ ՌԴ-ին։ Իհարկե, նախագծի տրամաբանությանը նայելով կարող ենք ասել, թե որ մի՞ միջազգային կառույցին Հայաստանի, կամ ցանկացած երկրի, անդամակցությունը, թեկուզ մասնակի չի սահմանափակում անդամակցող երկրի ինքիշխանությունը, կամ ի՞նչ ենք անելու ինքնիշխանությունից արդեն մասնակի զրկված լինելով կամ, նույնն է, թե` տարբեր միջազգային կառույցներում ինտեգրված լինելու հանգամանքի հետ։ Երկիրը Ռուսաստանից շատ ավելի մեծ կախման մեջ գցած, բայց արտաքին քաղաքական վեկտորը փոխելու մոլուցքով տառապող Նիկոլը հիմա էլ դարձել է ինքիշխանության պահապան։ Ո՞վ էր ասում. Արցախը Հայաստան է և վերջ։ Վերջը ի՞նչ եղավ` տեսանք։ Նույն ասողի կողմից հաջորդիվ կտեսնենք Հայաստանը ինքնիշխան է և վերջի` վերջը», - գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Բաբկեն Հարությունյանը։