Ո՞ր պատվաստանյութն է ավելի «լավը»

Ո՞ր պատվաստանյութն է ավելի «լավը»

Առողջապահության նախարարությունը USAID-ի և IRI-ի հետ համատեղ Աղվերանում սեմինար-քննարկում էր կազմակերպել «Covid-19 ապատեղեկատվության հակազդման հիմնախնդիրները» թեմայով։ 

Քննարկման ընթացքում խոսվեց ինչպես կորոնավիրուսային հիվանդության, դրա տարածման, այնպես էլ պատվաստման դեմ տարածվող միֆերի կամ հակապատվաստումային թեզերի մասին։

Hraparak.am-ը հնչեցրեց շատերին հուզող այն հարցը, թե ո՞ր պատվաստանյութն է «լավը» կամ արդյոք չինական պատվաստանյութը (Cinovac, Cinofarm) ավելի լա՞վն է, քան «AstraZeneca»-ն և Sputnik-V և ինչով է ավելի լավը։

Քննարկման բանախոսներից ԱՆ ՀՎԿԱԿ մանկաբույժ Պիրիջիդա Սիմոնյանն ասաց․ «Որոշել, թե որն է լավը, որն է վատըմ չկա նման հակսացողություն, որովհետև մարդիկ լավ և վատ հասկաությունը, ցավոք սրտի, չեն որոշում արդյուանվետությամբ։ Մարդիկ որոշում են, թե պատվաստումից հետո ինչ կառաջանա և որի դեպքում քիչ կառաջանա և որի դեպքում շատ կառաջանա։ Կարծում եմ՝ հարց տվողներն ավելի շատ այդ ուղղությամբ են հարցը տալիս։ Բայց մեկի մոտ մի քիչ ավել ռեակցիա կամ պակաս, դա օրգանիզմի առանձնահատկությունից է կախված, նայած՝ օրգազնիմն ինչպիսի ռեակցիա է տալիս»։

Հայաստանի ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության ֆակուլտետի դեկան Վարդուհի Պետրոսյանն էլ հավելեց, որ վեկտորային պատվաստանյութերը, որոնցից են, օրինակ, «AstraZeneca»-ն և Sputnik-V-ն, տարիներ շարունակ կենդանիներին են պատվաստվել, և դրանց հարցում նորություն չկա՝ որպես այդպիսին։ 

«Երկու հանգամանք պետք է հաշվի առնենք՝ ապահովություն և արդյունավետություն։ Սակայն այս թվերը փոքր-ինչ տատանվում են իրարից։ Օրինակ՝ չինական Cinofarm-ը գիտական հետազոտություններով ավելի քիչ կողմնակի էֆեկտներ ունի, օրինակ՝ ջերմություն ունենալու, սրտխառնոց ունենալու, գլխացավ ունենալու հաճախականությունը մի փոքր ավելի քիչ է Cinofarm-ի դեպքում, մի փոքր ավելի շատ է մյուսների դեպքում։ Իսկ էֆեկտիվության առումով Cinofarm-ի էֆեկտիվությունը երիտասարդների մոտ ավելի արդյունավետ է, նույնիսկ երկրներ կան, որտեղ 3-17 տարեկանների մոտ նույնպես Cinofarm-ը օգտագործվում է, մինչդեռ գիտականորեն ցույց  է տրված, որ 65-ից բարձր տարիքի մարդկանց մոտ Cinofarm-ի էֆեկտիվությունը ավելի ցածր է, քան երիտասարդների մոտ, իսկ, օրինակ, AstraZeneca-ի դեպքում՝ ընդհակառակը, տարիքով մարդկանց մոտ դրա արդյունավետությունն ավելի բարձր է, քան ավելի երտասարդների մոտ»,-ասաց Վարդուհի Պետրոսյանը։