«Իմ քայլը» ավագանու անդամը զինվա՞ծ է մասնակցել նիստին

«Իմ քայլը» ավագանու անդամը զինվա՞ծ է մասնակցել նիստին

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանն սեպտեմբերի 13֊ին կայացած նիստին ներկայացել է զինված։ Համենայն դեպս, այդպես է ենթադրվում լուսանկարից, որը «Լույս» խմբակցության ավագանու անդամ Անի Խաչատրյանն է տրամադրել։

Նա ոստիկանությունից պահանջում է պարզել` արդյոք Անտոնյանը զինվա՞ծ է մասնակցել նիստին, թե ոչ։

Նշենք, որ Անտոնյանի դեմ որոշ ժամանակ առաջ մահափորձ է կատարվել, նա բողոք է ներկայացրել «Լույս» խմբակցության ավագանու անդամներ Անի Խաչատրյանի եւ Թեհմինա Վարդանյանի դեմ։