Խնդրում եմ՝ ձեր երեքշաբթի օրը մի ջնջեք օրացույցից․ Ռոբերտ Քոչարյանը մոտեցավ իր աջակիցներին

Խնդրում եմ՝ ձեր երեքշաբթի օրը մի ջնջեք օրացույցից․ Ռոբերտ Քոչարյանը մոտեցավ իր աջակիցներին

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների վերաբերյալ դատական նիստը։

Մինչ նիստի մեկնարկը Ռոբերտ Քոչարյանը մոտեցավ բակում իրեն աջակցող քաղաքացիներին։ Երկրորդ նախագահը նրանց խնդրեց՝ գնալ տուն, արեւի տակ չկանգնել։

«Եկել եմ Ձեզ շնորհակալություն հայտնելու, դա ուժ է հաղորդում։ Չեմ ուզում ձեր օրացույցում նույնը լինի։ Դրա համար ես կխնդրեմ արեւի տակ չկանգնել, ուղղակի գնալ տուն, այս անիմաստ դատը երկար է տեւելու։ Խնդրում եմ՝ ձեր երեքշաբթի օրը մի ջնջեք ձեր օրացույցից, զբաղվեք ավելի կարեւոր գործերով։ Լավ եղեք, շնորհակալություն ձեզ»։

Աջակիցները նրան դատարանի շենք ճանապարհեցին «Քոչարյան, հերոս» վանկարկումներով։

Նա չպատասխանեց լրագրողների հարցերին, թե միանալո՞ւ է ընդդիմադիր երեք ուժերին։