Հին պլաստինկան նախկինների մասին չի աշխատում

Հին պլաստինկան նախկինների մասին չի աշխատում

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը.

«Հրաժարում Արցախից, հրաժարում է ողջ Հայաստանից։
Հայաստանի Երրորդ Հանրապետության գաղափարական բովանդակային հիմքը Արցախի հայկական լինելու գաղափարն է։

Լսեք ուշադիր։
Այ կապիտուլյանտներ, ո՞վ այս գաղափարից հրաժարվում է թուրքական շահերի պաշտպան է։
Ո՞վ Արցախից ձեռքերը լվանում է, նա խզում է իր բոլոր կապերը Վազգենի ու Լեոնիդի հետ։
Չնայած դուք ի՞նչ կապ կարող եք ունենալ հայկականության հետ։
Ձերը՝ թուրքի ու ադրբեջանցու, երբեմն էլ՝ ՆԱՏՕ-ի ու Հյուսիսի «կոշիկների տակ» ծվարելն է։
Հին պլաստինկան նախկինների մասին չի աշխատում։

Ձեր «կառուցողական» Ալիևն է ասել՝ 30 տարի Ադրբեջանը պարտված էր Հայաստանին։
Բանակի «թալանն» էլ չի աշխատում։
Կապիտուլյանտ Նիկոլն է 2020-ին ասել՝ հայկական բանակը տարածաշրջանում ամենաուժեղներից է ու խնդիր լուծող։

Այդ ուժեղ բանակը մեզնից էր ժառանգություն ստացել, որ հենց ինքն էլ քանդեց։
Նախկինների ժամանակ Հայը Շուշիում էր ու Դադիվանքում։
Նախկինների ժամանակ Սերժը ՄԱԿ-ի ամբիոնից «գրողի ծոցն» էր ուղարկում թուրքերին ու արձանագրությունները։

Իսկ ձեր Նիկոլը ՄԱԿ-ի ամբիոնում, Պրահայում ու Աստանայում իրեն պահում է «քաղաքական մուրացկանի» նման։

Ու հերիք բոլա նախկիններից խոսեք, այ թուրքերի առաջ «կզածի» կարգավիճակ ունեցողներ։
Նախկինները Եռատոն են տվել ազգին, դուք ի՞նչ եք արել, բացի ծիծաղի և խղճահարության խորհրդանիշ դառնալուց։

Կապիտուլյացիայի այլընտրանքը հաղթանակն է, իսկ կապիտուլյանտների այլընտրանքը՝ հաղթանակ պարգևած ուժերն ու գործիչները…նախկինները»։