Ամուսինը դանակով հարվածներ է հասցրել կնոջը․ ադրբեջանական իրականություն

Ամուսինը դանակով հարվածներ է հասցրել կնոջը․ ադրբեջանական իրականություն

Բաքվում կենցաղային հողի վրա բռնության հերթական դեպքն է արձանագրվել։ Ինչպես հայտնում է Oxu.Az-ն, 1986 թվականին ծնված տղամարդը ձերբակալվել է կնոջը դանակի հարվածներ հասցնելու համար։ Հայտնի է, որ ամուսինները մայիսի 26-ին վիճել են։

Տղամարդը նախ ծեծի է ենթարկել կնոջը, հետո դանակով նրան մարմնական վնասվածքներ հասցրել։ Կինը դիմել է հիվանդանոց բուժօգնության։ Իրականացվում է քննություն՝ բռնության դեպքի բոլոր մանրամանսերը պարզելու համար։