Սա լրատվականների դեմ հերթական ճնշումն է. «Մեդիա պաշտպան»

Սա լրատվականների դեմ հերթական ճնշումն է. «Մեդիա պաշտպան»

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։

««Մեդիա պաշտպան»-ը կոչ է անում դադարեցնել նման արատավոր գերծելաոճը

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը տեղեկացավ, որ ՀՔԾ֊ն քրեական գործ է հարուցել Տարածքային կառավարման և ենթուկառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի դատվածություն ունենալու մասին՝ «Հրապարակ» օրաթերթի հրապարակման հիմքով։

Սա լրատվականների դեմ հերթական ճնշումն է։ Նման գործելաոճն արդեն ավանդույթ է դառնում իշխանությունների համար։ Նրանք իրենց ընդդիմախոսների նկատմամբ ուժային կառույցների միջոցով ճնշումներ են կիրառում։

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության մտահոգությունը, ըստ որի` Հայաստանում լրատվականների դեմ դատական գործերն աննախադեպ են, փաստացի, որևէ ուշադրության չարժանացավ, իսկ ճնշումները շարունակվում են։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում դադարեցնել նման արատավոր գերծելաոճը և կարճել քրեական գործը»: