ՀՀ-ի համար պատրաստվող մասնագետը պարտավոր է տիրապետել հայոց լեզվին

ՀՀ-ի համար պատրաստվող մասնագետը պարտավոր է տիրապետել հայոց լեզվին

Երիտասարդ դաշնակցականների և ԵՊՀ մի շարք ուսանողների կողմից իրականացվող դասադուլն ու նստացույցը շարունակվում է։ Նոյեմբերի 6-ից ակցիայի մասնակիցները պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Ակցիայի մասնակիցները Երևանի փողոցներով շրջելուց հետո այժմ գտնվում են Երևանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի դիմաց և իրազեկում են իրականացնում այստեղ։

Երիտասարդ դաշնակցականները շարունակում են պնդել, որ այս շարժումը որևէ կուսակցության, կազմակերպության, նախաձեռնության հետ կապ չունի։

Մանրամասները՝ տեսանյութում։