Լյարդի որոշ հիվանդություններով մարդը վարակվում է կենդանիներից․ գիտնականներ 

Լյարդի որոշ հիվանդություններով մարդը վարակվում է կենդանիներից․ գիտնականներ 

Որսորդները, որսորդական եւ կենդանաբուծական տնտեսությունների աշխատողներ, ինչպես նաեւ՝ կենդանաբանական այգիների այցելուները կարող են վարակվել լյարդի այս երկու մակաբուծական հիվանդություններով, եթե չպահպանեն հիգիենայի կանոնները։ Խոսքը էխինոկոկոզի եւ ալվեոկոկոզի մասին է, որոնք կոչվում են նաեւ «մակաբուծային քաղցկեղ»։ Այս մասին ռուսական պարբերականներից մեկի հետ զրույցում ասել է վիրաբույժ Նիկոլայ Բագմետը։ Էխինակոկոզը, հիշեցնենք, որ կիստոզային ախտարահում է։

Այս հիվանդության ժամանակ լյարդում ձեւավորվում է հեղուկով լցված կիստա։ Երբեմն կիստայի ներսում կարող են լինել այսպես կոչված «դուստր-կիստաներ»։ Ալվեոկոկոզը, որը հատկապես անվանվում է «մակաբուծային քաղցկեղ» ունի չարորակ նորագոյացությանը հատուկ բոլոր հիմնական հատկանիշները։ Այն հանդիսանում է հյուսվածքային կոնգլոմերատ, որն ունի շատ մեծ խտություն։ Այն կարող է աճի ընթացքում նույնիսկ մետաստազային ճյուղավորումներ ունենալ։ Երկու մակաբույծ հարուցիչներն էլ մարդու օրգանիզմում հայտնվում են ստամոքսա-աղիքային տրակտով։ Երկու մակաբուծային հիվանդություններն էլ բավականին երկարատեւ զարգացման ընթացք ունեն։ Ալվեոկոկոզը նույնիսկ կարող է զարգանալ տասնամյակներով։ Երկու հիվանդությունների համար էլ բուժման ամենից արդյունավետ ձեւը վիրահատական միջամտությունն է, նշել է Բագմետը։