Հայտնաբերվել է տիեզերքով մեծ արագությամբ թռչող տարօրինակ աստղ 

Հայտնաբերվել է տիեզերքով մեծ արագությամբ թռչող տարօրինակ աստղ 

Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են տարօրինակ թափառող աստղ, որը տիեզերքով թռչում է 2,1 միլիոն կմ/ժ արագությամբ, որը 1,5 հազար անգամ ավելին է, քան ձայնի արագությունը երկրային մթնոլորտում։ Այս մասին տեղեկացնում է Սան Դիեգոյի Կալիֆորնիական համալսարանի պաշտոնական կայքը։ Աստղին տրվել է J1249+36 անվանումը։ Գիտնականները աստղը դասակարգել են L-ենթաթզուկ աստղերի դասին։

Նշվում է, որ նման լուսատուները հազվադեպ են պատահում իրենց ցածր ջերմաստիճանների եւ փոքր զանգվածների պատճառով։ Գիտնականները դեռեւս չեն կարողանում հասկանալ, թե ինչն է եղել նոր հայտնաբերված աստղի՝ Ծիր Կաթինով նման մեծ արագությամբ ընթանալու պատճառը։ Գիտնականները նշում են, որ անկախ այն հանգամանքից, թե ինչն ինչպես է եղել, սակայն կարեւոր է այն, որ J1249+36 աստղի հայտնաբերումը թույլ է տալիս հետեւելու վերոնշյալ տիպին ու դասակարգին պատկանող աստղերի ընթացքը։