Նավթը համաշխարհային շուկայում էժանացել է 4 տոկոսով 

Նավթը համաշխարհային շուկայում էժանացել է 4 տոկոսով 

Նավթը համաշխարհային շուկայում այսօր՝ հոկտեմբերի 10-ին, էժանացել է 4 տոկոսով՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության ներկայիս էսկալացիայի ֆոնին։ Այս մասին փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը։ Ըստ միջազգային բորսայական սակարկությունների տվյալների, Brent տեսակի նավթը էժանացել է 0,6 տոկոսով կամ 56 ցենտով, հասնելով մեկ բարելի դիմաց 87,59 դոլարի։ West Texas Intermediate տեսակի կավթի մեկ բարելը նույնպես էժանացել է 56 դոլարով կամ 0,6 տոկոսով, կազմելով 85,82 դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Նշվում է, որ ներկայումս շուկան սպասում է, թե արդյոք կհաստատվի՞ Իրանի մասնակցությունը պաղեստինա-իսրայելական հակամարտության այժմյան էսկալացիային։ Եթե դա հաստատվի, ապա ԱՄՆ-ն ստիպված կլինի ավելի խիստ հետեւել իրանական նավթի դեմ սահմանված սանկցիաներին, ինչը լրացուցիչ իմպուլսներ կհաղորդի շուկային։