Պաշտոններին հրաժեշտ չտալու համար, Վարդապետյանին պատմում են դավթյանական բարքերի մանրամասները

Պաշտոններին հրաժեշտ չտալու համար, Վարդապետյանին պատմում են դավթյանական բարքերի մանրամասները

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսպիսով Արթուր Դավթյանն այլևս դատախազության համակարգի անցյալի վատ հուշ է:
Այո, նրա պաշտոնավարումն ավարտվեց, բայց այս իշխանության հետ նրա հանցավոր համագործակցության հետևանքները դեռ երկար են հետապնդելու իրեն: 

Որպես դրա վառ օրինակ՝ հիմա նա «վայելում է» դատախազական համակարգում իր հարազատների դաժան վերաբերմունքը: Նրա բազմաթիվ երդվյալ կադրերը, որոնց համար զգալի լավություններ էր արել, նույնիսկ համակարգում ունեցած նրա երբեմնի սանիկները, պարզվում է, ոչ միայն չեն լքում դատախազությունը, այլ նույնիսկ վերջին օրերին չէին էլ բարևում Դավթյան Արթուրին: Ավելին, նրանցից շատերը պաշտոններին հրաժեշտ չտալու համար նոր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին պատմում են դավթյանական բարքերի մանրամասնությունները:

Չեմ զարմանա, եթե շուտով Աննան այդ պատմությունների առթիվ մի քանի քրեական վարույթ նախաձեռնի և Արթուրին պատասպանատվության կանչի:
Կյանքն է այդպիսին, Արթուր, սանիկներդ տեսել և քեզանից օրինակ են վերցրել...