Շինարարը կտուգանվի

 Շինարարը կտուգանվի

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրել է․

«Հարգելի գործընկերներ,

Տերյան-Կորյուն փողոցների  խաչմերուկում այսօր  համայնքային ենթակայությամբ գործող տրոլեյբուսը հայտնվել էր շինարարի կողմից փողոցը լայնակի հատած խրամուղում:  

Երևանի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 26-ի նիստի որոշմամբ, մեջբերում  (փողոցների երթևեկելի հատվածի լայնակի հատումների դեպքում պարտադիր ամբողջությամբ վերականգնել և նախկին տեսքի բերել քանդված հատվածը: 
Բացառել ցանկացած տևողությամբ ժամանակահատվածում չվերականգնված հատվածի առկայությունը՝ երթևեկի ժամանակ): 

Հետևաբար, շինարարը կտուգանվի ավագանու որոշման  համապատասխան դրույթը չպահելու հիմքով:

Տեղեկացնեմ  նաև, որ տրոլեյբուսը չի վնասվել, և այժմ էլ շահագործվում է երթուղիներից մեկում»: