Զորավարժություն, որտեղ նշված էր, որ սա ուղերձ է՝ ուղղված Իրանին

Զորավարժություն, որտեղ նշված էր, որ սա ուղերձ է՝ ուղղված Իրանին

Իրանի դեմ գիշերը տեղի ունեցած անօդաչուների հարձակման մասով կարևոր է նշել, որ օրեր առաջ Իսրայելն ու ԱՄՆ-ն ավարտեցին պատմության մեջ ամենախոշոր համատեղ զորավարժությունները, որտեղ նշված էր, որ դա ուղերձ է՝ ուղղված Իրանին, գրում է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։

«6400 ԱՄՆ զինծառայող, 1500 իսրայելցի զինվոր և ավելի քան 140 ինքնաթիռ, 12 ռազմածովային նավեր և հրետանային համակարգեր երկու երկրներից մասնակցել են Juniper Oak 2023- զորավարժություններին:

Գիշերվա իրադարձությունների հետ կապված որևէ պաշտոնական մեկնաբանություն դեռ չկա։

Հետաքրքրական է նաև, որ Իրանի դեմ տեղի ունեցող ցանկացած գործողությունը մեծ ուրախություն է առաջացնում Ադրբեջանի մեդիա դաշտում, ավելի ստույգ՝ տելեգրամյան ալիքներում»,-նշել է նա:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի դարձավ, որ անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրագործվել իրանական զինամթերքի գործարանի վրա։ Միջադեպը տեղի է ունեցել Սպահան նահանգում, հունվարի 28-ին՝ երեկոյան ժամը 23։30-ին։ Իրանի հակաօդային պաշտպանության համակարգը խոցել է ԱԹՍ-ները։

Իրանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ հարձակումը ձախողվել է․ «ԱԹՍ-ներից մեկը խոցվել է ՀՕՊ համակարգի կողմից, իսկ մյուս երկուսը հայտնվել են պաշտպանական ծուղակներում և պայթել»։