Ինչ էլ որոշած լինեն ԲԴԽ-ականները, դրանից Արման Հովհաննիսյանի համբավը չի իջնելու

Ինչ էլ որոշած լինեն ԲԴԽ-ականները, դրանից Արման Հովհաննիսյանի համբավը չի իջնելու

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է.

«Ճրտոյի դուքյան ԲԴԽ-ն այս անգամ քաղաքական հնազանդություն է ցուցաբերելու դատավոր Արման Հովհաննիսյանի դեմ հարուցված կարգապահական վարույթի մասով:

Նախորդ կագապահական վարույթը հարուցվել էր Աշոտ Մինասյանի՝ «Աշոտ Երկաթի» գործով նախաքննական մարմնի՝ կալանքը որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառելու ծայրահեղ անհիմն միջնորդության մերժման համար, այս մեկը՝ Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը հաստատելու համար։

Ինչ էլ արդեն, իսկ որոշած լինեն թուղթ դակող բդխ-ականները, միևնույնն է դրանից ոչ Արման Հովհաննիսյանի համբավն ու վարկանիշն է իջնելու, ոչ առավել ևս իրենց՝ խոշորացույցով անգամ չերևացող արդարությունն ու անկախությունն է բարձրանալու:

Ժամանակները պատեհ չեն իրենց երդմանը հավատարիմ դատավորների համար, քանզի նրանց արդարամտությունը որոշում են փողոցից պատմուճան «նվաճածները»: