Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ է մտահոգ

Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ է մտահոգ

Քիչ առաջ 9/19 տեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանը, նա ընտրատեղամաս էր եկել մենակ եւ ինչպես ինքը նկատեց քվեարկել է հանուն խաղաղության։

Այն հարցին՝ թե ինչպես կգնահատի Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեությունը, ՀՀ առաջին նախագահն ասաց, որ դա կլինի քարոզչություն։  

Արցախյան հարցի վերաբերյալ մտահոգություններ ունի՞․ «Հայ ժողովրդի մեջ կա՞ մեկը, ով մտահոգություն չունենա»,-իր խոսքն այսպես եզրափակեց Լեւոն Տեր Պետրոսյանը։