Ովքեր են տարվա ամենաթանկ վճարվող երաժիշտները

Ովքեր են տարվա ամենաթանկ վճարվող երաժիշտները

Forbes-ը հրապարակել է տարվա ամենաթանկ վճարվող երաժիշտների ցանկը։ Ըստ այդմ, առաջին հորիզոնականում է հայտնվել իռլանդական U2 խումբը։ Այս տարի նրանք վաստակել են 118 միլիոն դոլար։ Երկրորդ տեղում Coldplay-ն է՝ 115,5 միլիոն դոլար շահույթով, իսկ եռյակը եզրափակում է Էդ Շիրանը՝ 110 միլիոն դոլար շահույթով։ Առաջին հնգյակում են նաեւ Բրունո Մարսը եւ Քեթի Պերին։