Նախագահի փաստաբանը խոստովանել է կատարած հանցանքը

Նախագահի փաստաբանը խոստովանել է կատարած հանցանքը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Կոենը հայտարարել է Կոնգրեսին տված ցուցմունքների ժամանակ, որ ստել է կապված նախագահ Թրամփի՝ Մոսկվայում երկնաքեր կառուցելու մտադրության հետ կապված։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը։ Նշենք, որ խոսքը Կոնգրեսում ռուսական դավադրության գործի հետ կապված լսումների մասին է, որի ընթացքում հանդես է եկել նաեւ Մայքլ Կոենը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Կոենը հայտարարել էր, որ Թրամփը նաեւ օգտագործել է ռասիստական արտահայտություններ։