Հանգիստ նստեք տեղներդ. դեմ եւ կողմ Քոչարյանին ցուցարարներն իրար կանչում են «հաշիվ մաքրելու» (տեսանյութ)

Հանգիստ նստեք տեղներդ. դեմ եւ կողմ Քոչարյանին ցուցարարներն իրար կանչում են «հաշիվ մաքրելու» (տեսանյութ)

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում շարունակվում է ընդդեմ եւ կողմ Քոչարյանին ակցիաները։

Ընդդեմ Քոչարյանի ակցիա անողներից մի կին ելույթ ունեցավ՝ կոչ անելով մյուս կողմին հանգիստ նստեն տեղները։

Դրանից հետո Քոչարյանի աջակիցը մյուս կողմից կանչեց տիկնոջը՝ դեմառդեմ խոսելու, սակայն երկու կողմերն էլ հնարավորություն չունեն մյուս կողմ անցնելու, քանի որ ոստիկանները թույլ չեն տալիս։