Գնաց բանակ, ինվալիդ հետ կգա․ զինակոչիկին պատշաճ չե՞ն ստուգել 

«Հրապարակն» ահազանգ է ստացել Շիրակի մարզի Շիրակ համայնքի բնակիչ Քրիստինե Մեսրոպյանից։ Նրա որդուն՝ Հրայր Համբոյանին, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի «ստուգումներից» հետո տեղեկացրել են, որ հուլիսի 8-ին կարող է գնալ զինկոմիսարիատ և ստանալ պարտադիր զինծառայության մեկնելու վերաբերյալ ծանուցագիրը՝ «պավեստկան», մինչդեռ զինակոչիկի մայրը պնդում է, որ տղան ունի լուրջ առողջական խնդիրներ, կոտրված են ձեռքն ու ոտքը, ընդ որում՝ մի ոտքը մյուսից կարճ է, ունի ողնաշարի ծռվածություն, իսկ հանձնաժողովը պատշաճ ստուգում չի արել, պարզապես զինակոչիկը անցել է սենյակներով, նայել են թղթերը և ասել, որ պիտանի է ծառայության․ «Այսօր կանչել էին «գենկամիսիայի», որի ժամանակ ոչ ստուգել են, ոչ էլ ինչ-որ բան են ասել, ինքը առողջական խնդիրներ ունի, այդպես ինքը կարո՞ղ է բանակում ծառայել։ Ունի ողնաշարի թեքում, ոտքը կոտրած է եղել, թևը կոտրած է եղել, մի ոտքը կարճ է, ողնաշարի 7 աստիճան ծռվածություն ունի։

«Գենկամիսիայի» ժամանակ ինքը ստուգում չի անցել, ուղղակի թղթերը ձեռքից վերցրել են, էս սենյակից էն սենյակ են մտցրել ու վերջ, էլ ուրիշ բան չեն արել։ Երեխաս բոլորովին ստուգում չի անցել, դա ի՞նչ կամիսիա է, որ ոչ ստուգում են, ոչ մի բան չեն անում։ Մեզ կանչել են, որ մենք վաղը գնանք «պավեստկան» վերցնելու, ես չեմ վերցնի, կասեմ մինչև երեխայիս չստուգեք, մինչև ես չհամոզվեմ, որ իրեն ծառայություն հասնում է, ես չեմ վերցնի այդ թուղը»,- մեզ հետ զրույցում ասաց Քրիստիան Մեսրոպյանը։ Նույնը ասաց նաև զինակոչիկը՝ Հրայր Համբոյանը․ անունն են գոռացել, ներս է մտել, ու ճանաչվել զինվորական ծառայությանը պիտանի․ «Հետազոտություններ չի եղել, անունս ճվացին, որ մտնեի հետազոտման, անուն ազգանունս տեսան, ու ասացին՝ արի հետևիցս, հետո ասեցին ամսի 8-ին կգաս, «պավեստկա» կտանք»։ 

Ախուրյանի տարածքային զիվորական կոմիսարիատի զորակոչային բաժնի տեսուչ Արթուրը, որը այդպես էլ չհայտնեց իր ազգանունը, մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն տեղյակ չեն պահել, բա էդ ո՞նց է լինում, որ զինակոչիկը մի հատ չի ասում, որ խնդիրներ ունի․ «Ինքը այսօր մտել է «գեներալնի կամիսիայի», իրեն կանչել են վաղը, որ ծանուցագիր ստանա, ճանաչվել է պիտանի։ Եթե ինքը մտել է կամիսիայի, ինչը՞խ կռնա բժիշկները իրեն չնայեն ու որոշում կայացնեն։ Բա որ էդ ժամանակ նման խնդիր է առաջացել, ինչը՞խ որ մի հատ չմոտեցավ, թե բա գիտե՞ս ինչ կա, ինձ էս խնդիրը կա, էսպես- էսպես բան կա, չեն ստուգել կամ էս չեն արել։ Եթե նման խնդիր կա, բա չմոտենա ասի՝ ախպեր, ես համաձայն չեմ, բողոքարկելու եմ, էս եմ կամ էն եմ, մենք էլ ներկայացնենք հանձնաժողովին, որ էսինչ երեխեն էսինչ խնդրով կուզե բողոքարկել, կամ գնալ բժշկի։ Մենք բանից տեղյակ չենք, դուք մեզի տեղյակ կպահեք, բա ինչի՞ մի հատ չի ասել, որ համաձայն չի։ Կոնկրետ ինձ ինքը ոչ մի բան չի ասել, որ համաձայն չի որոշման հետ, ինքը ըսել է՝ լավ, վաղը կմոտենամ»,- ասա տեսուչը։ 

Քրիստինե Մեսրոպյանն էլ պատասխանելով վերը նշված հարցերին, ասաց․ «Այդ բոլոր խնդիրները իր թղթերի մեջ էլ կա։ Մենք մի 10 օր առաջ գնացինք, Հրայրը չէր կռնա քայլեր, իրենց դիմեցի, ասացի՝ որտեղի՞ց մենք կռնանք թուղթ վերցնենք, որ տանեմ երեխուս ոտքը մի հատ ստուգել տամ, ինքը չի կռնա քայլել։ Անցած ուրբաթ ինքը մեզ ղրգեց «գենկամիսիա», ասաց՝ գնացեք էնտեղ, իրենք ձեզ թուղթ կուտան, որ դու տանես երեխի ոտքը ստուգելու։ Հրոն չէր կըրնա քայլեր, դրա համար չկարողացա իրեն տանել։ Մենք իրենց զգուշացրել ենք, որ երեխայի ոտքը կցավա, թուղթ տվեք, որ մենք տանենք ստուգման»,- ասաց զինակոչիկի մայրը՝ հավելելով, որ իր որդին չի փախչում զինվորական ծառայությունից, պարզապես ի վիճակի չէ։

Մեսրոպյանի խոսքով՝ որդու վիճակը պարբերաբար վատանում է՝ հատկապես ամպամած օրերին ձեռքի և ոտքի կոտրվածքները սկսում են ցավել, ողնաշարի ծռվածության և մի ոտքի կարճ լինելու պատճառով էլ չի կարողանում երկար ոտքի վրա մնալ։ Զինակոչիկի ճակատագրով մտահոգված է նաև եղբայրը՝ Վանիկ Համբոյանը, որը արդեն իսկ անցել է պարտադիր զինվորական ծառայություն․ «Հանկարծ էս երեխան բանակ գնաց, ինվալիդ ետ կուգա, իր խնդիրները շատ լուրջ է, ինքը չի կռնա նույնիսկ կես ժամ ոտքի վրա նորմալ կանգնի»։