Կաթողիկոսի դեմ ցույցերը վերսկսվել են

Կաթողիկոսի դեմ ցույցերը վերսկսվել են

Կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր հայրապետ նախաձեռնության» անդամները վերսկսել են կաթողիկոսի դեմ ցույցերը: Երեկ նրանք նախաձեռնությունը ղեկավարող հոգևորականների գլխավորությամբ երթ են իրականացրել Երևանի կենտրոնում:

Հիշեցնենք, որ համաժողովրդավարական շարժումից հետո ձևավորվեց «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությունը, որը ղեկավարում էր Հայր Կորյուն վարդապետը: Միքանիամսյա դադարից հետո սա նախաձեռնության առաջին ցույցն էր: