Աշխարհում 23 միլիոն կնոջ պակաս կա

Աշխարհում 23 միլիոն կնոջ պակաս կա

Աշխարհում 23 միլիոն կնոջ պակաս կա։ Նման եզրակացության են եկել ամերիկացի մասնագետները իրենց կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն։ Այսպես, հրապարակման մեջ նշվում է, որ ուսումնասիրողները աշխարհի 12 երկրում համեմատել են բնակչության սեռային կազմի հարաբերակցությունը եւ պարզել, որ հատկապես Հնդկաստանում եւ Չինաստանում 1970-2017 թթ ընթացքում 10-11 միլիոն աղջիկ երեխա պակաս է։

Մասնագետները նշում են, որ պատճառը նախ Չինաստանի՝ «մեկ ընտանիք մեկ երեխա» քաղաքականությունն է, եւ ապա Ասիայի երկրներում աբորտների բարձր ցուցանիշը։ Խոսքը կոնկրետ դեպքում պտղի սեռով պայմանավորված սելեկտիվ աբորտների մասին է, երբ պարզապես աղջիկ երեխաները լույս աշխարհ չեն գալիս եւ դառնում են աբորտի զոհ։