Անջելինա Ջոլին թույլ է տվել Բրեդ Փիթին՝ վերցնել երեխաներին

Անջելինա Ջոլին թույլ է տվել Բրեդ Փիթին՝ վերցնել երեխաներին

Անջելիա Ջոլին թույլ է տվել նախկին ամուսնուն վերցնել երեխաներին ու ամառն անցկացնել նրանց հետ։ Այս մասին հայտնում է The Sun պարբերականը։ Ըստ հրապարակման, զույգը բազմաթիվ կոնֆլիկտներ է ունեցել, որոնց մի մասը վերաբերվել են երեխաների խնամակալության հարցին։ Չնայած այս ամենին, Ջոլին ինքն է խնդրել Փիթին երեխաների կողքին լինել, քանի դեռ ինքը զբաղված է «Նրանք, որ իմ մահն են ցանկանում» ֆիլմի նկարահանումներով։ Նշենք, որ բաժանությունից հետո Ջոլին թույլ չէր տալիս Բրեդ Փիթին հանդիպել երեխաների հետ։ Ներկայումս սակայն երեխաները Լոս Անջելեսում գտնվող Փիթի առանձնատանն են՝ ընտանեկան միջավայրում ամառն անցկացնելու համար։