Զինված հարձակում է տեղի ունեցել Պետրո Պորոշենկոյի վրա

Զինված հարձակում է տեղի ունեցել Պետրո Պորոշենկոյի վրա

Ուկրաինայի նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի վրա զինված հարձակման փորձ է իրականացվել։ Դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նա դուրս է եկել Հետաքննությունների պետական բյուրոյում տեղի ունեցած հարցաքննությունից։ Հարցաքննությունը եղել է Ռիբալսկի Կուզնիցա գործարանի վաճառքի գործի շրջանակներում։ Այս մասին հայտնում է  fakty.com.ua-ն։ Այն պահին, երբ Պորոշենկոն հարցաքննությունից հետո նստելիս է եղել ավտոմեքենա, հարձակվողներից մեկը թռչել է մեքենայի վրա, սակայն անվտանգության աշխատակիցները ճիշտ պահին արձագանքել են ու հեռացրել վերջինիս։ Հարձակումն իրականացնողներից մեկը անվտանգության աշխատակիցներից մեկի աչքերին արցունքաբեր գազ է փչել։