Բանկ է թալանել՝ հանուն հարսնացուի համար ամուսնական մատանի գնելու

Բանկ է թալանել՝ հանուն հարսնացուի համար ամուսնական մատանի գնելու

Ամերիկյան Տեխաս նահանգի Գրովթոն քաղաքում փեսացուն բանկ է թալանել՝ հանուն հարսնացուի համար գնելիք ամուսնական մատանու։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Ըստ հրապարակման, հոկտեմբերի 4-ին, Հեթ Էդվարդ Բամպուսը ներխուժել է Citizens State Bank եւ պահանջել է կանխիկ գումար։ Նա նախազգուշացրել է գանձապահին, որ զինված է։ Նա ասել է, հետո, որ բանկ է թալանել հանուն հարսանիքի, որը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 5-ին։ Բամպուսը պարզաբանել է, որ իր գումարը չի բավականացրել իր հարսնացուին ամուսնական մատանի գնելու համար։ Բանկ թալանելու կադրերը հրապարակվել են նաեւ համացանցում եւ նրա հարսնացուն իրավապահների հետ կապ հաստատելով Բամպուսի հետ, հորդորել է հանձնվել։ Նա վերցվել է հսկողության տակ, մինչ դատարանի կողմից վճռի կայացումը։