Նոր պատերազմների հավանականություն կա․ ԱՄՆ Պնախարար

Նոր պատերազմների հավանականություն կա․ ԱՄՆ Պնախարար

ԱՄՆ Պնախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Սպառազինությունների եւ ԶՈՒ հարցերով կոմիտեում, որ աշխարհում կա հավանականություն նոր պատերազմների։ Այս մասին ա ասել է ԱՄՆ ռազմական բյուջեի հետ կապված քննարկումների ժամանակ։ Մասնավորապես, նախարար Օսթինը նշել է, որ Միացյալ Նահանգները պետք է պատրաստ լինի, որպեսզի կարողանա համարժեք պատասխաններ տալ մրցակիցներին եւ հարկ եղած դեպքում պատերազմի եւ հաղթի՝ հաջորդ պատերազմում, բայց ոչ վերջին։

Պենտագոնի ղեկավարը նաեւ ասել է, որ պետք է բյուջետային հատկացումները այնպես անել, որպեսզի հնարավոր լինի մեծ ուշադրություն հատկացնել Չինաստանին։ Այս առումով՝ զսպման խաղաղօվկիանոսյան նախաձեռնության համար պետք է իրականացվի 5 միլիարդ դոլարի ծախս։ Օսթինը նաեւ ասել է, որ ներքին դիրեկտիվ է հրապարակել, որը վերաբերում է Չինաստանի զսպման ուժեղացմանը։ Անդրադարձ է կատարվել նաեւ Իրանի, Ռուսաստանի եւ Հյուսիսային Կորեայի ներկայացրած սպառնալիքներին։