«Տոտենհեմը» հայտարարեց Պոչետինոյի հրաժարականի մասին

«Տոտենհեմը» հայտարարեց Պոչետինոյի հրաժարականի մասին

«Տոտենհեմ Հոթսպուր»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հեռանում է։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Сhampionat.com-ի հաղորդմամբ, մարզիչի հեռացումը պայմանավորված է եղել Անգլիայի Պրեմիեր լիգայում թիմի գրաված դիրքի հանդեպ ակումբի ղեկավարության ունեցած դժգոհությամբ։

«Տոտենհեմը» 14 միավորով գրավում էր 14-րդ տեղը։ Նշենք, որ Պոչետինոն ղեկավարել սկսել է անգլիական ակումբը 2014-15 թթ-ից։ Անցյալ սեզոնին նա թիմը հասցրեց մինչեւ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։