Վիսկոնտին Փաշինյան-Ալիեւ հանդիպման մասին

Վիսկոնտին Փաշինյան-Ալիեւ հանդիպման մասին

/ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին Վիեննայում ժամեր առաջ ավարտված Փաշինյան-Ալիեւ հանդիպումն անվանել է «երկարատեւ, հագեցած եւ արդյունավետ»:

Նա հույս է հայտնել, որ այն կունենա շարունակություն: ՏԱՍՍ-ը փոխանցում է, որ վարչապետ Փաշինյանը հանդիպումը համարել է «նորմալ»: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը լրագրողներին խորհուրդ է տվել սպասել համանախագահների հայտարարությանը: «Համանախագահներն ամեն ինչ կասեն»- սահմանափակվել է նա: