Մաշկի քաղցկեղի երեք անսպասելի ախտանշաններ

Մաշկի քաղցկեղի երեք անսպասելի ախտանշաններ

Ամերիկյան Skin Cancer Foundation կազմակերպության մասնագետները բացահայտել են մաշկի քաղցկեղի երեք անսպասելի ախտանշաններ։ Ինչպես գրում է Food.news-ը, այդ սարսափելի հիվանդությունից ինքն իրեն ապահովագրելու համար մարդը բավարար չէ, որ խուսափի արեւային այրվածքներից կամ սահմանափակի արեւի տակ գտնվելու ժամանակահատվածը։ Պարզվել է, որ մաշկի քաղցկեղի կարող են հանգեցնել ոչ լիարժեք քունը, ծխելը եւ պեստիցիդներով ու այլ թունավոր հավելումներով հագեցած սննդի օգտագործումը։ Նշենք, որ գիշերային լիարժեք քնի պարագայում առաջնահերթ կարեւորություն է ձեռք բերում մելատոնին հորմոնը, որը արտազատվում է գիշերային մութ ժամերին, իսկ լույս ժամերին այս հորմոնի արտադրումը դանդաղում է։ Սրան հակառակ խորհուրդ է տրվում ուտել սեզոնային մրգեր ու բանջարեղեն, խուսափելով իհարկե յուղոտ տապակված մսից ու քաղցրեղենի չարաշահումից։ Ի դեպ, մաշկի քաղցկեղի պրոֆիլակտիկայի համար լավագույն խմիչք համարվում է սուրճը, որի չարաշահումը կարող է այլ խնդիրների հանգեցնել։