Առաջարկել է համատեղ ռազմական օպերացիա անցկացնել

Առաջարկել է համատեղ ռազմական օպերացիա անցկացնել

Թուրքիան Ռուսաստանն ու Իրանը կարող են համատեղ ռազմական գործողություններ իրականացնել ընդդեմ Սիրիայի Իգլիբ նահանգում ամրացած ծայրահեղական խմբավորումների։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Hurriyet պարբերականը։

Ըստ Էրդողանի, համատեղ գործողությունները կարող են անցկացվել ցանկացած ժամանակ, ըստ իրադարձությունների զարգացման սցենարների։ Ներկայիս միջոցառումները, ըստ Թուրքիայի նախագահի, իրականացվում են, որպեսզի Իդլիբի բնակիչները իրենց զգան երջանիկ եւ հարմարավետ, նահանգն էլ վերստին սկսի ծաղկել ու բարգավաճել։  

Էրդողանը վերահաստատել է, որ կարեւորը մարդկանց անվտանգությունն ու ապահովությունն է։ Hurriyet-ը մանրամասնում է, որ Իդլիբում ընթացող զարգացումները հիմնական հարցերից են եղել, որոնք քննարկվել են օրերս Սոչիում Սիրիական կարգավորման օրակարգով  կայացած ռուս-թուրք-իրանական բարձր մակարդակի հանդիպման ժամանակ։

Երեք առաջնորդներն էլ համաձայնել են, որ պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկել  «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման դեմ, որը ստեղծվել է «Ջըբհատ ան-Նուսրա» խմբավորման հիմքի վրա։