Կա մի նպատակ. Լևոն Քոչարյան

Կա մի նպատակ. Լևոն Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը կոչ է արել միանալ հանրահավաքին:

«Հուլիսի 29-ին, 19:30՝ Ֆրանսիայի հրապարակ:

Կա մի նպատակ՝ վերջ տալ թրքացման գործընթացին, իսկ դրան հասնելու համար պիտի ազատվենք թուրքադրբեջանական շահերը սպասարկող ղեկավարներից: Պիտի կարողանանք կողքի արհեստական «աղմուկից» չշեղվենք մեր նպատակից, չհիասթափվենք ու չնահանջենք», - Facebook-ում գրել է Քոչարյանը:

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը հուլիսի 29-ին՝ ժամը19:30-ին, Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է հրավիրել: