Փաշինյանը Ցյուրիխում հանդիպումներ է ունեցել մի խումբ գործարարների հետ

Փաշինյանը Ցյուրիխում հանդիպումներ է ունեցել մի խումբ գործարարների հետ

Աշխատանքային այցով Շվեյցարիայում գտնվող Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում հանդիպումներ է ունեցել մի խումբ գործարարների հետ, որոնց հետ քննարկել է Հայաստանում տարբեր ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորություններն ու հեռանկարները:

Շվեյցարիա-Հայաստան առևտրի պալատի նախագահ Մայք Բարոնյանի հետ քննարկվել են դեղագործության ոլորտում Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրի ընդլայնմանը վերաբերող հարցեր: Վերջինս նշել է, որ այժմ երևանյան ընկերությունն զբաղվում է հումքի վերամշակմամբ, և իրենց նպատակն է Հայաստանում կազմակերպել նաև դեղերի արտադրություն ու իրականացնել արտահանում:

Շվեյցարացի գործարար Հանս Շվեյկարդը Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել արևային էներգիայի արտադրության խոշոր ներդրումային ծրագիր:

«Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահ, շվեյցարահայ գործարար Վարդան Սրմաքեշի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը քննարկվել են գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, շինարարության, բանկային համակարգի, ոսկեգործության, ժամագործության և մասնագիտական կրթության ոլորտներում մի շարք ներդրումային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: