Պատգամավորներին փոստով աղբ են ուղարկել

Պատգամավորներին փոստով աղբ են ուղարկել

Կրասնոյարսկցի ակտիվիստները աղբ են հավաքել, փաթեթավորել տուփերով եւ ուղարկել թոստով՝ Պետդումայի եւ Դաշնային խորհրդի պատգամավորներին ու սենատորներին։ «Ահա ստացեք ու հոտ քաշեք հարազատ Կրասնոյարսկյան աղբից։ Քաղաքապետը մեզանից խուսափուլ է։ Նրա համար համերգները ավելի կարեւոր են, իսկ նահանգապետն էլ առհասարակ որեւէ կերպ չի արձագանքում։ Իսկ ահա տեղի բնապահպանության նախարարներն էլ նման փակուղային իրավիճակում մեկնում է արձակուրդ։ Ինչի համար են նրանք աշխատում, ինչով են նրանք զբաղված»,- իրենց ուղերձում հայտարարել են քաղաքի աղբահանության անպատշաճ մակարդակից դժգոհ ակտիվիստները։ Աղբի տուփերը հասցեագրված են եղել հիմնականում երկրամասի հետ կապ ունեցող դաշնային օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին, լինեն ստորին կամ վերին պալատում։ NGS24.ru-ն էլ գրում է, որ Կրասնոյարսկում աղբահանության բարեփոխումներ են իրականացնում ու մինչ դրանք իրականացվում են, քաղաքը թաղվել է աղբի մեջ։