Ֆուտբոլիստներ տեղափոխող ավտոբուսն ընկել է անդունդը, կան զոհեր
Բոլիվիայում ֆուտբոլիստներ տեղափոխող անդունդը ընկել է 100 մետրանոց անդունդը։ 13 մարդ զոհվել է, եւս 26-ը վիրավորել։ Այս մասին հայտնում է Pagina Siete պարբերականը։ Դեպքը տեղի է ունեցել Տրիխա-Պոտոսի մայրուղում։ Նախնական տեղեկություններով անսարքություն է եղել ավտոբուսի արգելակման համակարգում։ Clarin կայքն էլ գրում է, որ ավտոբուսում եղել են նաեւ Cicles Club Lavalle արգենտինական ֆուտբոլային ակումբի մարզիկները։ Ֆուտբոլիստներից մահացել է չորս հոգի, եւս յոթը վիրավորվել են։ Դեպքի մանրամասները պարզվում են։
Կարծիքներ